A lecture by Anthonie Holslag on the consequences of the Armenian<br /> Genocide based on his recently published book “In the Rocks of Ararat”<br />


Անթոնի Հոլսլագի դասախոսությունը հայոց ցեղասպանության հետեւանքների մասին

  • 06-06-2010 15:00:00   |   |  
2010 հունիսի 6 -ին Հաագայի Աբովյան միության ակումբում տեղի կունենա Անթոնի Հոլսլագի դասախոսությունը հայոց ցեղասպանության հետեւանքների մասին ըստ իր վերջերս հրատարակված «Արարատի քարաժայռերում» գրքի:

Անթոնի Հոլսլագը հեղինակն է վերջերս հրատարակված հոլանդերեն գրքի` "In het gesteente van Ararat" («Արարատի քարաժայռերում»): Որպես մշակութային մարդաբան նա հետազոտություն է կատարել հայոց ցեղասպանության երկարատեւ հետեւանքների մասին: Իր ելույթում ցեղասպանության հիշատակման, ոգեկոչման եւ ճանաչման կարեւորության կողքին նա կանդրադառնա ցեղասպանության գործընթացին, որպեսզի հասկանալի դառնա ցեղասպանության հետեւանքների կապը ցեղասպանության մտադրության հետ:

Հասցե` Weesperstraat 91 - Den Haag

Հեռախոս` +31703888479

Մուտքը` Ազատ է:

էլ. փոստ` info@abovian.nl
  -