Երևանում կկայանա «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան. այն նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին
22-10-2016 19:00:00 | Armenia |
Հոկտեմբերի 22-ին և 24-ին, ժամը՝ 19:00-ին, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան: Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ Ջանլուկա Մարչիանոն/Իտալիա/, բեմադրող նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը/ՀՀ վաստ. նկարիչ/: Բեմադրման աշխատանքներին մասնակցում է նաև հրավիրյալ թատերական լուսային ռեժիսոր Ալեքսանդր Սիվաևը/Ռուսաստան/: Գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան, խմբավար՝ Հրաչ Բորյան: Ներկայացմանը մասնակցում է Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը /խմբավար՝ Էմմա Առաքելյան/:
Ներկայացումը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին:
Կավարադոսի՝ Հովհաննես Այվազյան, Սարգիս Աղամալյան /ՀՀ վաստ. արտիստ/:
Սկարպիա՝ Գևորգ Հակոբյան /ՀՀ վաստ. արտիստ/, Դավիթ Բաբայանց, Գեորգի Առաքելով:
Սագրեստանո՝ Հայկ Տիգրանյան, Կիմ Սարգսյան:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան հանդիսանում է աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկը: Իտալերեն լիբրետոն՝ Լ. Իլլիկայի և Ջ. Ջակոզայի, ըստ՝ Վ. Սարդուի մելոդրամայի: Օպերայի առաջնախաղը կայացել է 1900 թ. հունվարի 14-ին Հռոմում: «Տոսկա» օպերան ավելի քան մեկ դար է ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում՝ մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: «Տոսկան» մեծ խանդավառությամբ ընդունվեց հատկապես Իտալիայում և ինչպես Պուչինին էր ակնկալում՝ հանդիսատեսը մեծապես սիրեց իր նոր ստեղծագործությունը: «Տոսկա» օպերան Վ. Սարդուն անվանեց հռոմեկան դրամա՝ խնդիր դնելով կոպոզիտորի առջև լավագույնս ներկայացնել այն ամենն ինչ կարտացոլեր հռոմեականը: