The American University of Armenia invites to the opening of “Agean” gallery


Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրում է «Ագեան» ցուցասրահի բացմանը

  • 01-06-2010 18:00:00   |   |  
Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրում է «Ագեան» ցուցասրահի բացմանը, որը տեղի կունենա Փարամազ Ավեդիսեան մասնաշենքի 4-րդ հարկում:

Ցուցասրահի բացման առիթով միայն մեկ օր անձնական հավաքածուներից կցուցադրվեն Մարտիրոս Սարյանի հինգ կտավները, ինչպես նաեւ Մինասի, Հենրի Սիրանյանի եւ Սեյրան Խաթլամաջյանի ստեղծագործությունները :

Ցուցասրահի եւ ցուցահանդեսի բացման կապակցությամբ ելույթ կունենա Մարտիրոս Սարյանի թոռնուհին` Ռուզաննա Սարյանը, ով կխոսի նկարչի արվեստի եւ նրա ժառանգության մասին:

Այնուհետեւ համերգով հանդես կգա Կամերտոն կամերային համույթը: Համույթը սերտորեն համագործակցում է <<Առնո Բաբաջանյանի հիշատակի>> հիմնադրամի, ինչպես նաեւ հայտնի քանոնահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի` Հասմիկ Լեյլոյանի հետ:



  -