Sputnik Արմենիա.Տեսակամուրջ` «Հոկեյ խաղում են իսկական հայերը» թեմայով

  • 24-10-2016 11:00:00   | Armenia  |  
Հոկտեմբերի 24–ին, ժամը 11։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա մուլտիմեդիոն մամուլի ասուլիս` Մինսկից «Արարատ» հոկեյի հայկական ակումբի ղեկավարության և խաղացողների մասնակցությամբ։
 
«Արարատ» նոր ակումբը 2016-2017թթ–ի խաղաշրջանում առաջին անգամ կմասնակցի Բելառուսի Հանրապետության հոկեյի բաց առաջնության բարձրագույն լիգային։ 2015-2016թթ.–ի խաղաշրջանում այդ թիմը մասնակցել է պատանեկան լիգային և 11 թիմերի շարքում զբաղեցրել 6–րդ տեղը։ Այս խաղաշրջանում թիմն արդեն ելույթ է ունենում մեծահասակների առաջնությունում և տվյալ պահին գտնվում է հինգերորդ տեղում։
 
Ինչպե՞ս է նորեկ թիմը ինտեգրվել Բելառուսի բաց առաջնության Բարձրագույն լիգայի խաղային ռեժիմում, ինչպիսի՞ն են ակումբի զարգացման ծրագրերը, ինչպե՞ս են աջակցում թիմին հայրենիքում։
 
Այս ամենի և հայկական հոկեյի առանձնահատկությունների մասին կպատմեն միջոցառման մասնակիցները.
 
«Արարատ» հոկեյի ակումբի տնօրեն Ռուբեն Ստեփանյանը,
 
Թիմի գլխավոր մարզիչ Յուրի Չուխը,
 
Թիմի ավագի օգնական Ալեքսանդր Օհանյանը,
 
Թիմի լավագույն ռմբարկու Վլադիսլավ Լոմակինը,
 
Թիմի ամենակրտսեր անդամ Արթուր Ալոյանը։
 
 
  -