Ջուլիեն Կիզա. Բացառիկ հայացք՝ ճարտարապետությանը

  • 22-10-2016 14:00:00   | Armenia  |  
Հոկտեմբերի 22-ին, ժամը 14.00-ին Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կկայանա շվեյցարացի ճարատարապետ Ջուլիեն Կիզայի` Մենդրիսիոյի ճարտարապետական ակադեմիա՝ բացառիկ հայացք ճարտարապետությանը թեմայով դասախոսություն, որի ժամանակ ներկայացվելու են շվեյցարական ճարտարապետական դպրոցի նոր կոնցեպտները:
 
Դասախոսությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ: 
 
 
Մուտքն ազատ է:
Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 3 (մուտքը` մետրոյի Հանրապետության հրապարակ կայանի կողմից):
 
 
  -