Շնորհանդես՝ «Ընդդեմ գենդերային բռնության ազգային պլանի, 2011-2015թթ. ռազմավարական ծրագրի հանրակրթական բաղադրիչի մշտադիտարկման հետազոտության հաշվետվության»

  • 15-12-2016 12:00:00   | Armenia  |  
Դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 12:00-14:00-ը, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում տեղի կունենա «Ընդդեմ գենդերային բռնության ազգային պլանի, 2011-2015թթ. ռազմավարական ծրագրի հանրակրթական բաղադրիչի մշտադիտարկման/գնահատման հետազոտության հաշվետվության» շնորհանդեսը:
 
ՀԱԲ-ի առաջարկով «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թ.-ի ռազմավարական ծրագրի» կրթությանն առնչվող նպատակների գնահատմանն ու իրականացման աջակցությանն ուղված ծրագրի շրջանանկներում անկախ փորձագետ Ռուզաննա Ծատուրյանն իրականացրել է հետազոտություն, որն ամփոփում է «Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի» համատեքստում գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված ՀՀ պետական քաղաքականության մեխանիզմները, ինչպես նաև «Ըննդեմ գենդերային բռնության 2011-2015 ռազմավարական ծրագրի» 1.4, 1.5, 1.6, 2.2, 2.4 կետերով սահմանված կրթական բաղադրիչի ներառման՝ պետության ստանձնած պարտավորությունների իրագործումը:
 
Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ներկայացուցիչներ Կրթության և գիտության նախարարությունից, Կրթության ազգային ինստիտուտից, պետական այլ մարմինների համապատասխան բաժիններից և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև կանանց և կրթության հիմնահարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, լրագրողներ և ուսուցիչներ:
 
 
  -