Մեկնարկում է «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագիրը

  • 09-12-2016 11:00:00   | Armenia  |  
Հրավեր մասնակցության՝  Վորլդ Վիժն Հայաստանի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիպմանը: Ծրագիրը թիրախավորում է պտղի սեռի խտրական ընտրության արդյունքում հղության արհեստական ընդհատումների խնդիրը եւ տեւելու է մինչ 2019 թ.։
 
Այն միտված է փոխելու եւ կանխելու խնդրին նպաստող, կանանց եւ աղջիկներին վնասող կարծրատիպային վերաբերմունքն ու վարքագիծը, նպաստելու այնպիսի միջավայրի ստեղծմանը, ուր աղջիկներն ու տղաները կծնվեն ու կարժեւորվեն հավասարապես:
 
Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Դալան սրճարանում (Հասցե՝ Երեւան, Աբովյան 12)։
 
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչ դեկտեմբերի 8-ը՝ պատասխանելով այս էլեկտրոնային հասցեին՝  david_karapetyan@wvi.org։
 
 
 
 
 
 
  -