«Հայկական գինիների ուղեցույցի» շնորհանդես՝ հայկական գինիների համտեսով
09-12-2016 17:00:00 | Armenia |
Դեկտեմբերի 9-ին` ժամը 17-ին, «Ակումբ Դը Քլաբ-ում» (հասցեն՝ Թումանյան 40) տեղի կունենա «Հայկական գինիների ուղեցույցի» շնորհանդեսը, որը կուղեկցվի հայկական գինիների համտեսով:
Հայկական գինեգործությունն ունի դարերի պատմություն, և այսօր հայկական գինու առանձնահատկությունները աշխարհին ներկայացնելու համար շատ կարևոր են մասնագիտական ուղեցույցները: «Հայկական գինիների ուղեցույցը», որն արդեն 2-րդն է, միտված է հենց այդ նպատակի իրականացմանը: Ուղեցույցը պարունակում է ամբողջական տեղեկատվություն և խորհրդատվություն Հայաստանում ստեղծվող լավագույն գինիների մասին և կօգնի Հայաստանում գինեգործության, գինու տուրիզմի և ընդհանրապես գինու մշակույթի զարգացմանը: