Տեղի է ունենալու «Հայաստանի մարզերում Եվրաակումբներ ծրագրի գագաթնաժողով 2016»-ը

  • 08-12-2016 14:30:00   | Armenia  |  
 
Դեկտեմբերի 8-10-ը Երևանում տեղի է ունենալու «Հայաստանի մարզերում Եվրաակումբներ ծրագրի գագաթնաժողով 2016»-ը:
 
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկին հանդես է գալու հիմնական զեկույցով և ազդարարելու է գագաթնաժողովի մեկնարկը։ 
Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու են Հայաստանի բոլոր մարզերում գործող Եվրաակումբների 25 անդամները, ովքեր ներկայացնելու են տարբեր կրթական հաստատություններ և մարզային հասարակական կազմակերպություններ։ Գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենալու մասնակցել տարաբնույթ աշխատանքային հանդիպումների և քննարկումների՝ հանրային քաղաքականություն ձևավորող առաջատար դերակատարների, փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Գագաթնաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն կհատկացվի Հայաստանում, հատկապես մարզերում Եվրոպակական  միության կողմից իրականացվող ծրագրերին։
 Եվրաակումբներ ծրագրի հիմնական նպատակն է կրթել ու տեղեկացնել Հայաստանի երիտասարդներին ԵՄ կառույցների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին: Եվրաակումբներ ծրագրի մեկ այլ առանցքային նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը և զարգացնել Եվրամիության մասին գիտելիքները և եվրոպական իրազեկվածության մակարդակը հայ երիտասարդության շրջանում: Սույն նախաձեռնության միջոցով եվրոպական երիտասարդական ՀԿ-ների հետ երկարաժամկետ կապ կստեղծվի։ Այս պահին արդեն իսկ գործում են Գորիսի, Եղեգնաձորի, Երևանի, Դիլիջանի, Արմավիրի, Գավառի, Գյումրու, Վանաձորի, Աբովյանի, Արտաշատի և Աշտարակի Եվրաակումբները:
Ծրագիրն իրականացվում է AEGEE-Երևան/Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
 
Գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությունը  տեղի  կունենա  ս.թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 14:30-ին՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամում (հասցե՝ Ազատության պող. 1/21, բն. 23, 0037, Երևան):
 
Մամուլը հրավիրված է ժամը 14:10-ից: Լրատվական  միջոցների  ներայացուցիչների  ներկայությունը  ողջունվում է պաշտոնական արարողութան ողջ ընթացքում: Միջոցառման աշխատանքային լեզուներն են  անգլերենը և հայերենը՝ կտրամադրվի համաժամանակյա թարգմանություն:
Հավելյալ տեղեկությունների և հարցազրույցների կազմակերպման համար խնդրում ենք դիմել «Հայաստանի մարզերում Եվրաակումբներ» ծրագրի տնօրեն Անի Խաչատրյանին` +374 55 480698 հեռախոսահամարով կամ info@euroclubs.am էլ. փոստի հասցեով։
 
 
 
  -