«Մեդիա կենտրոն».«Յոթը» ներկայացումը՝ հանուն կանանց իրավունքների

  • 08-12-2016 12:00:00   | Armenia  |  
Դեկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա մամլո ասուլիս ««Յոթը» ներկայացումը՝ հանուն կանանց իրավունքների» թեմայով:
 
«Յոթ»-ը նորարարական վավերագրական ներկայացում է՝ հիմնված յոթ կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների հետ անցկացրած հարցազրույցների վրա, որոնց դժվարություններով լի կյանքի և պայքարի պատմությունները ոգեշնչման աղբյուր են։
 
Ներկայացումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 19։00-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում։
 
Ասուլիսի բանախոսներն են՝
 
Լուիզա Ներսիսյան, դերասանուհի
 
Արամ Մանուկյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար
 
Հայկ Պետրոսյան, դերասան
 
Հայկ Մելիքյան, դաշնակահար
 
Մարիամ Կուրշուդյան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ծրագրերի ղեկավար 
 
Բեմադրությունը իրականացվում է Հայաստանում հասարակության տարբեր ոլորտները ներկայացնող հայտնի մարդկանց մասնակցությամբ։ Ներկայացումը մասն է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ակտիվ և արդյունավետ համագործակցության։ 
Հասցե՝ Սարյան 30, 2-րդ հարկ
 
  -