Sputnik Արմենիա. «Հայաստանը` ԵՄ երկրների համար ՏՏ ոլորտի զարգացման կենտրոն»

  • 08-12-2016 13:00:00   | Armenia  |  
Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:00–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա Լոմոնոսովի անվան ՄՊՀ հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի հաշվողական մեթոդիկա ամբիոնի դոցենտ Վլադիմիր Տերնովսկու մամուլի ասուլիսը։ Լոմոնոսովի անվան ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղում նա «Մաթեմատիկական վերլուծության» դասախոսություն է կարդում։
 
Մամուլի ասուլիսի թեման է` «Հայաստանը` ԵՄ երկրների համար ՏՏ ոլորտի զարգացման կենտրոն»։ Մամուլի ասուլիսի ընթացքում ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Տերնովսկին կպատմի նաև եկամտաբեր ինտերնետ-նախագծերի ստեղծման անձնական փորձի և ժամանակակից ծրագրավորման մեջ գերիշխող միտումների մասին։
 
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիան կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։ Հեռ.` +374 (10) 60-0130 Բջջ.` +374 (94) 18-3377 «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։
 
 
  -