Ռիշար Կլայդերմանը` կրկին Երևանում

  • 18-03-2017 19:00:00   | Armenia  |  
Մարտի 18-ին ժ. 19:00, կանանց միամսյակի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային  դահլիճում  տեղի կունենա ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:
 
Համերգի ընթացքում կհնչեն նաեւ դաշնակահարի հանրահայտ եւ սիրված Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլ ստեղծագործությունները...
 
Դասական, էթնիկ եւ ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող
 
դաշնակահար Ռիշար Կլայդերմանը ծնվել է 1953ին, Փարիզում:
 
Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր:
 
Կլայդերմանը իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը:
 
PauldeSennevile –ի գրած աշխարհահռչակ «Բալադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը նրան հանրահռչակ դարձրեց ողջ աշխարհում:
 
Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում 22 մլն օրինակով:
 
Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդիներ, եւ ստեղծել  նոր ռոմանտիկ ռեպերտուար, յուրօրինակ ոճով՝ միավորելով դասական եւ փոփ երաժշտությունը:
 
Հանաճանաչ դաշնակահարը նշվել է  համաշխարհային  ռեկորդների
 
Գինեսի գրքում` որպես «the most successful pianist in the world» («աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»):
 
 
  -