Աշխատաժողով՝ նվիրված ուսանողների խնդիրներին

  • 20-02-2017 15:00:00   | Armenia  |  
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կրթության որակի շաբաթվա շրջանակներում կազմակերպում է աշխատաժողով նվիրված ուսանողների խնդիրների քննարկմանը:
 
Աշխատաժողովը կմեկնարկի փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի փոքր դահլիճում (Բաղրամյան 40, հիմնական մասնաշենք, 5-րդ հարկ):
 
Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.
ինչպիսի ուսուցում է ակնկալում ուսանողն ուսումնական հաստատությունից, ինչ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար,
գործատուների ներգրավվածությունը կրթական գործընթացում,
մագիստրոսական կրթության բացերը:
Կներկայացվեն նաև լավագույն փորձի օրինակներ՝ որպես հաջողության գրավական:
Միջոցառմանը կմասնակցեն ուսանողներ, դասախոսներ, գործատուներ և կրթության կառավարիչներ:
 
 
 
 
 
  -