Նոր ներկայացում` սիրիահայերի մասին, սիրիահայերի մասնակցությամբ

  • 25-02-2017 17:00:00   | Armenia  |  
Փետրվարի 25-ին, ժամը 17:00-ին, Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի Փոքր բեմում (մուտքը՝ ետնամասից) տեղի կունենա «Մանանա» ներկայացման առաջնախաղը:
 
Ներկայացումը պատմում է ընտանիքից բաժանված և հարազատ քաղաքից տարհանված, անորոշ ներկայով և լավ ապագա գտնելու ակնկալիքով Հայաստան եկած երկու սիրիահայ եղբայրների հոգեվիճակի ու առօրյա կյանքի մասին: Ներկայացմանը խաղում են ինչպես երևանաբնակ, այնպես էլ հրավիրված երկու սիրիահայ դերասաններ: Փորձ է կատարվել ավելի լավ հասկանալ մեր հայրենակիցներին: Ներկայացումը փորձ է նաև աջակցելու նրանց ինտեգրման գործընթացին և ստեղծելու երկխոսություն հայրենադարձ սիրիահայերի և հայաստանաբնակ հայերի միջև:  
 
Ներկայացումն իրականացվում է «Թատրոն 8 թատերախումբի» նախաձեռնությամբ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Կանադայի կառավարության տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ:
Ներկայացումն սկսվում է ժամը 17:00-ին: Խնդրում ենք դահլիճում լինել 16:45-ից ոչ ուշ:
 
 
«Թատրոն 8 թատերախումբ»
Հեռ.՝ 093 760 765
 
 
 
 
  -