Sputnik Արմենիա.Երևան–Թբիլիսի տեսակամուրջ. ՀՀ վարչապետի վրաստանյան այցի արդյունքները

  • 25-02-2017 12:00:00   | Armenia  |  
Փետրվարի 25–ին, ժամը 12։00–ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևան–Թբիլիսի տեսակամուրջ` «Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը Վրաստան. համագործակցության նոր ուղենիշ» թեմայով։
 
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա այցով եղել է Վրաստանում։ Վարչապետի մակարդակով տեղի ունեցած վերջին այցը կայացել էր 2015թ-ին, սակայն այն կրել էր ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային բնույթ։ Արդեն քննարկվել են երկու հարևան երկրների համագործակցության արդի հարցերը, մի շարք հարցերի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
 
Երկու երկրների փորձագետները կպատմեն համագործակցության նոր ուղենիշի մասին։ Երևանում` Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյան։
 
Թբիլիսիում` Վրաստանում Տարածաշրջանային անվտանգության կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկի։
 
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։ Հեռ.` +374 (10) 60-0131, բջջ.` +374 (94) 18-3377։ «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ: 
 
 
  -