Sputnik Արմենիա.Ըմբշամարտի պատասխանատուները պարզաբանում են իրավիճակը

  • 28-02-2017 17:00:00   | Armenia  |  
Փետրվարի 28–ին, ժամը 17։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների ասուլիսը։
 
Որոշ ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ Ըմբշամարտի ֆեդերացիայի մարզիկներն արդեն քանի ամիս աշխատավարձ չեն ստացել։
 
Sputnik Արմենիայում հրավիրված ասուլիսի բանախոսները կպարզաբանեն իրավիճակը։ Ասուլիսի մասնակիցներն են. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության ղեկավար Կարեն Գիլոյանը և Հայաստանի առաջատար ըմբիշները։
 
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։ Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։ «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ: 
 
 
  -