Բիզնես համաժողով՝ «Եվրասիական Տնտեսական Միություն-Հայաստան համագործակցություն» խորագրով

  • 27-05-2017 11:00:00   | Armenia  |  
    Մայիսի 27-ին ժամը 11:00-ին Ծաղկաձորում «Golden Palase Hotel Rezort@ SPA» հյուրանոցային համալիրում աշխատանքը կսկսի      «Եվրասիական Տնտեսական Միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը, որի աջակիցն է ՀՀ կառավարությունը և Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովը, իսկ կազմակերպիչները՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի,  աևևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի գործարարների «Ատամեկեն» ազգային պալատը և «Իվենսենթր» ընկերությունը: 
   Համաժողովին մասնակցելու են ՀՀ վարչապետը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի նախարարներ, դեսպաններ, պալատների նախագահներ, 300-ից ավելի մասնակիցներ, այդ թվում 100-ից ավելի հյուրեր արտերկրից: Լինելու են լիագումար և սեկցիոն նիստեր, կոնտակտային բորսա, երկկողմանի բիզնես հանդիպումներ:
   Համաժողովի նպատակն է կազմակերպել բանակցություններ ԵՏՄ անդամ երկրների ընկերությունների միջև, նոր գործարար կապեր հաստատել և համագործակցության շրջանակները ընդլայնել:
   
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Լրագրողներին տեղափոխող մեքենան շարժվելու է առավոտյան ժամը 9-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի մոտից: Լրատվամիջոցների հարգելի ղեկավարներ, խնդրում ենք մինչև մայիսի 25-ը մեզ տեղեկացնել մասնակցության և լրագրողների թվի մասին՝ տրանսպորտային խնդիրները նախապես լուծելու համար: Լրագրողները ճաշելուց անմիջապես հետո Երևան կվերադառնան ամենաուշը ժամը 13:30-14-ին: 
 
 Զանգահարել՝ 091(098) – 42-30-21՝ Վրեժ Սարուխանյանին:
   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայություն
 
 
 
 
  -