Համբարձման տոնին նվիրված միջոցառում ՝ ՅՅ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում
25-05-2017 14:30:00 | Armenia |
Մայիսի 25-ին, ժամը 14.30-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում (հասցե՝ Զարոբյան 20) տեղի կունենա Համբարձման տոնին նվիրված միջոցառում:
Այս տարի թանգարանն իր գործունեության ծրագրում անդրադառնում է նաև ազգային, ժողովրդական և եկեղեցական տոներին:
Ազգային տոներին անդրադառնալը շատ մեծ իմաստ ու խորհուրդ ունի՝ կամրջել սերունդները, տանել դեպի իրենց ակունքները, երիտասարդներին փոխանցել, սովորեցնել, նրանց դաստիարակել, ազգային, հոգևոր մշակույթի և պատմության բարձր արժեքներով:
Համբարձման տոնին նվիրված միջոցառումը իր մեջ ներառում է տոնի բոլոր ծիսական մանրամասները, որոնք ավանդաբար արվել են այդ օրը:
Հրավիրում ենք բոլոր երիտասարդներին մասնակցելու այդ գեղեցիկ և հետաքրքիր միջոցառմանը:
Տոնի գունեղությունը, իմաստն ու խորհուրդը համապատասխան երգերով կապահովի «Վան» ազգագրական համույթը: Գեղարվեստական ղեկավար՝ Անդրանիկ Հովհաննիսյան, գլխավոր խորհրդատո՝ Հարություն Փանոսյան: