Ասուլիս՝ ֆրանսիացի առաջատար փորձագետ-խորհրդատու Աննա Դեբարի մասնակցությամբ

  • 29-05-2017 11:00:00   | Armenia  |  
Մայիսի 29-ին, ժամը 11:00-ին, «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում  տեղի կունենա գործնական էթիկետի և դիվանագիտական արարողակարգերի ֆրանսիացի առաջատար փորձագետ-խորհրդատու Աննա Դեբարի մամուլի ասուլիսը։
 
 
Ասուլիսի բանախոսներն են՝
 
Աննա Դեբարը - «Etiquette à  la  française» էթիկայի դպրոցի և «AD EXCELLENCE» ընկերության հիմնադիր և ղեկավար
Կարինե Նաջարյանը - Հայաստանյան  «ART CLUB NADJAR»  ընկերության տնօրեն
 
Ասուլիսի ընթացքում բանախոսները կներկայացնեն միջոցառումների ծրագիրը, կմանրամասնեն Աննա Դեբարի հայաստանյան այցի նպատակն ու անելիքները, մասնավորապես՝ կխոսեն, թե վարպետության դասերի ընթացքում ինչ գիտելիքներ ու հմտություններ են փոխանցվելու Հայաստանում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին: 
 
«Etiquette à  la  française» էթիկայի դպրոցի և «AD EXCELLENCE» ընկերության հիմնադիր և ղեկավար Աննա Դեբարը հայաստանյան այցի ընթացքում կանցկացնի էթիկետի միջազգային նորմերի և սկզբունքների մասին վարպետության դասեր ռեստորատորների, հյուրանոցային և հյուրընկալության բիզնեսի ներկայացուցիչների, խոշոր և միջին բիզնեսի, աշխատակիցների համար (մայիսի 26 և 29, «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոց), ինչպես նաև կլինի հատուկ դասընթաց 7-12 տարեկան երեխաների համար (մայիսի 28-ին, «Երազ այգի»):
 
 Էթիկետի ու արարողակարգի  մի շարք գրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ Աննա Դեբարի այցը կազմակերպել է հայաստանյան «ART CLUB NADJAR» ընկերությունը՝ Մոսկվայի «ART NADJAR»  միջազգային պատկերասրահի հետ համատեղ: 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել միջոցառման PR-գործընկեր
SPRING PR-ընկերություն
Մարիամ Սաֆարյան, PR-պատասխանատու
Հեռ.՝ +374 10 500 561, +374 96 23 25 19, Էլ. փոստ՝  info@spring.am
 
 
ԱՆՆԱ ԴԵԲԱՐ
Գործնական էթիկետի  և դիվանագիտական արարողակարգերի ֆրանսիացի առաջատար փորձագետ, խորհրդատու
 
Միջմշակութային մենեջմենթի, VIP տուրիզմի և բարձր դասի հյուրընկալության ոլորտների խորհրդատու ֆրանսիայում և Մոնակոյում
AD EXCELLENCE ընկերության  և   Etiquette à  la  française էթիկայի դպրոցի հիմնադիր և ղեկավար
Աշխարհի հայտնի քաղաքական և հասարակական գործիչների, բիզնես էլիտայի  և նրանց ընտանիքների անձնական խորհրդատու
Էթիկետի և արարողակարգի  մի շարք գրքերի և  ուսումնական մեթոդիկաների հեղինակ
Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ասիայի և Մերձավոր Արևելքի  երկրների բուհերում արարողակարգի և էթիկայի  հատուկ ուսումնական ծրագրերի  ներդնող և խորհրդատու
Ֆրանսիայի առաջատար բուհերի  MBA ծրագրերում էթիկայի և արարողակարգի դասախոս 
Տիրապետում է  4 լեզվի (ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն)
20 տարի և ավելի աշխարհի տարբեր երկրների (Ռուսաստան, Մերձավոր Արևելք,Ասիա,Աֆրիկա,ԱՄՆ) ռեստորատորներին, խոշոր և միջին բիզնեսի, պետական կառույցների ներկայացուցիչներին ծանոթացրել է գործարար էթիկետի և դիվանագիտական արարողակարգի, վարվեցողության կանոնների և նորմերի, ժամանակակից ֆրանսիական  հասարակության և այլ երկրների հյուրընկալության ավանդույթներին և սովորույթներին։
 
 
 
  -