Գիտության ամենամյա փառատոն՝ «Օհանյան» կրթահամալիրում
31-05-2017 10:00:00 | Armenia |
Մայիսի 31-ին` ժամը 10:00-ին, «Օհանյան» կրթահամալիրում տեղի կունենա Գիտության ամենամյա փառատոն, որի շրջանակներում նաև` նախադեպը չունեցող «Գիտության այբբենարան» ձեռնարկի շնորհանդեսը:
Կրթահամալիրի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ 2017թ. մայիսը հայտարարված է Գիտության միամսյակ` ԳԻՏՄԱ (գիտություն, ինժեներիա, տեխնոլոգիա, մաթեմատիկա, արվեստ) ծրագրի համատեքստում:
Գիտական միամսյակի համակազմակերպիչներն են Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան և ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրը:
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու Գիտական միամսյակի ամփոփիչ փառատոնին (hասցեն` ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիր, Երևան, Ավան, Իսահակյան 5/6, hեռախոս` 61-76-83, 61-76-84)
Փառատոնի նպատակներն են.
Աշակերտների մեջ զարգացնել ստեղծագործական, վերլուծական և համադրման հմտություններ, սեր արթնացնել գործնական, գիտական հետազոտությունների և ինքնուրույնաբար արդյունքի հասած աշխատանքի նկատմամբ:
Խթանել միջառարկայական համագործակցային եղանակով և թիմային աշխատանքով ուսուցման զարգացումը դասարանում, դպրոցում, ծնողական համայնքում և սոցիալական ցանցերում:
Լավագույն թիմային աշխատանքների համար սահմանված անվանակարգերի շնորհման միջոցով աշակերտների մեջ սերմանել մրցակցային ոգի, հաղթանակելու, նպատակին հասնելու ձգտում:
Նպաստել, որ ուսուցիչները, ծնողները, աշակերտները և <<Օհանյան>> կրթահամալիրին աջակցող անհատները, կազմակերպությունները, բոլոր շահագրգիռ կողմերը հաղորդակցվեն միմյանց հետ այս նախագծի միջոցով:
Մեծացնել աշակերտների սերը բնության հանդեպ, դարձնել նրանց գործուն բնապահպաններ, իրականացնել բնօգտագործման խնայողական նախագիծ` առարկայական դարձնելով էկոլոգիական դաստիարակությունը: