ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղերը:
ՀՀ Արագածոտնի մարզում հյուրախաղերը կիրականացվեն Արագած համայնքում, մայիսի 30-ին` ժամը 17:00-ին և Աշնակ համայնքում` մայիսի 31-ին` ժամը 17:00-ին:
Մարզաբնակ թատերասեր հասարակայնությանը կներկայացվի Ալ. Շիրվանզադեի «Ազգային գործիչը» ներկայացումը:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին:
Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 94 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը: