Կոնֆերանս՝ “ԵՄ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները” թեմայով

  • 31-05-2017 10:00:00   | Armenia  |  
Մայիսի 31-ին, ժամը 10:00-ին Best Western Congress հյուրանոցի “Ball Room”-ում (Երևան, Իտալիայի 1) տեղի կունենա “ԵՄ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները” թեմայով միջազգային կոնֆերանս:
 
Միջոցառումը կազմակերպել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ)՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի աջակցությամբ:
 
Զեկույցներով հանդես կգան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների Նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Արևելյան գործընկերության Էստոնիայի հատուկ պատվիրակ, Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի տնօրեն Յաան Ռեյնհոլդը, Էստոնիայի Հանրապետութան խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը, Էստոնիայի Հանրապետութան խորհրդարանի Ազգային պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Հանես Հանսոն, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն եւ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
 
 
 
  -