Մեկնարկում է ՔՀ Կամուրջ ծրագիրը

  • 26-06-2017 11:00:00   | Armenia  |  
ՔՀ Կամուրջ ծրագրի մեկնարկի միջոցառման հրավերք
 
 
Ո՞վ ՝  ՀԲԸՄ Հայաստան և ՔՀ Կամուրջ ծրագիր
 
 
Ի՞նչ՝   ՔՀ Կամուրջ ծրագրի մեկնարկ
 
 
Ե՞րբ՝   Երկուշաբթի, հունիսի 26-ին, ժամը 11:00-13:00
 
 
Որտե՞ղ՝   ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում` Մելիք Ադամյան 2/2 
 
 
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ՔՀ Կամուրջ ծրագրի մեկնարկի միջոցառմանը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորող ՔՀ Կամուրջ ծրագիրն իրականացնում է ՀԲԸՄ Հայաստանը` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ գործընկերությամբ: Եռամյա այս ծրագրի նպատակն է զարգացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունները` քաղաքացիների կարիքներին ավելի լավ արձագանքնելու համար: Ծրագրի առանձնահատուկ բաղադրիչն է սփյուռքի ներուժի և փորձառության ներգրավումը: Ծրագրի թիրախ են հանդիսանում Հայաստանում գրանցված և գործող ՔՀԿ-ները, վերջիններիս մասնագիտական զարգացմամբ հետաքրքրված տեղական համալսարանները,  սփյուռքի երիտասարդ մասնագետները, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել Հայաստանի զարգացմանը:
 
Միջոցառման ընթացքում կներկայացվեն հայաստանյան ՔՀԿ-ների կարողությունների զարգացման և ֆինանսավորման, ինչպես նաև սփյուռքի ներգրավման հնարավորությունները: Կներկայացվեն նաև կրթության, սպորտի, երիտասարդության, գենդերային խնդիրների, արվեստի, մշակույթի և այլ ոլորտների փորձագետների և ավելի քան 200 հայաստանյան ՔՀԿ-ների մասնագիտական կարիքների գնահատման արդյունքները:  
 
Միջոցառման լեզուն անգլերենն է` համաժամանակյա հայերեն թարգմանությամբ: Միջոցառման պաշտոնական մասին կհաջորդի հյուրասիրությունը:
 
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև հունիսի 23-ը ՔՀ Կամուրջ ծրագրի վարչական հարցերով պատասխանատու Նարե Գասպարյանին՝  nareg@agbu.am, 060-72 22 29
 
                                                                                                                   
Հավելյալ տեղեկությունների և հարցազրույցների համար ՝ Նարինե Հայրապետյան, հաղորդակցության ղեկավար, narineh@agbu.am, 060-72-22-13, 077-59-99-61  
 
 
 
 
  -