Ենոքավան համայնքում անցկացվելու է «Հայ բույս» փառատոնը
01-07-2017 10:00:00 | Armenia |
Հուլիսի 1-ին ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնք մասնակցելու ամենամյա «Հայ բույս» փառատոնը:
Այն Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախագիծ է, որն անցկացվում է 2015 թվականից: Փառատոնն այս տարի հագեցած է ազգային և ժողովրդական արվեստի գործերի, սենսորային և ուսուցողական խաղերի, տարազի, խոհանոցի, յոգայի և առողջ ապրելակերպի, կավագործության և գորգագործության, արշավների սիրահարների համար նախատեսված բազմազան միջոցառումներով:
Հավատարիմ մնալով նախորդ տարիների ավանդույթին «Հայ բույս» փառատոնն իր հյուրերին կներկայացնի լավաշով խաղաղության մեծ բրթուջը՝ հայկական խոտաբույսերով և տարբեր երկրներում արտադրված պանրատեսակներով, որը խորհրդանշում է ընտանիք (հաց), կյանք (հայկական խոտաբույսեր) և խաղաղություն (բրթուջում փաթաթած պանրատեսակները արտադրված Հայաստանի տարբեր շրջաններում կամ ներմուծված արտերկրից, որոնք ներկայացնում են աշխարհի տարբեր ազգերը):
Միջոցառումներն ուղեկցվելու են թատերական և երաժշտական ներկայացումներով, իսկ փառատոնը կամփոփի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի համերգը:
Բոլոր մասնակցել ցանկացողների համար փառատոնի մուտքն անվճար է:
«Հայ բույս» փառատոն շրջայցի օրակարգը ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար