«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոն. Ասուլիս Հայաստանի այլընտրանքային զբոսաշրջային ուղղությունների «Fun Armenia» ֆոտոարշավին թեմայով
22-09-2017 12:00:00 | Armenia |
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում սեպտեմբերի 22–ին, ժամը 12։00–ին կկայանա Հայաստանի այլընտրանքային զբոսաշրջային ուղղությունների «Fun Armenia» ֆոտոարշավին նվիրված ասուլիս։
Արշավի նախաձեռնողներն են` eli.fun ժամանցային և զբոսաշրջային հարթակը ու PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի Հայաստանյան գրասենյակը։
Արշավի շրջանակում անցկացվեց ֆոտոմորցույթ, որի մասնակիցները PicsArt հավելվածի միջոցով մշակում էին իրենց լուսանկարները և տեղադրում դրանք համացանցում #FunArmenia հեշթեգով։
Մրցույթը ավարտվել է սեպտեմբերի 9-ին, մրցույթի արդյունքները ամփոփվելուց հետո երկու մասնակից հաղթող են ճանաչվել։
Մամուլի ասուլիսի բանախոսներն են`
– զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի մամլո խոսնակ Լիլիթ Խաչատուրյանը,
– eli.fun ժամանցային և զբոսաշրջային հարթակի համահիմնադիր, տնօրեն Տիգրան Ճորոխյանը,
– PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի հայաստանյան գրասենյակի ներքին հաղորդակցման և մշակٳյթի կառավարիչ Նազելի Պետրոսյանը: