«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» պոստերային ցուցահանդեսի բացում, հոկտեմբերի 20
Իմփաքթ Հաբ Երևանը` Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ, բացում է «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» ծրագրի շրջանակներում նախաձեռնված պոստերային ցուցահանդեսի դռները։ Այն տեղի կունենա ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 17։00-ին ՀԲԸՄ ցուցահանդեսների դահլիճում (2/2 Մելիք-Ադամյան փող, Երևան)։
Ժամը 17։00-ին կկայանա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որի մուտքը միայն հրավերով է: Ժամը 19:00-ից մուտքը կբացվի հանրության դիտման համար:
«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» մեկ տարի տևողությամբ ծրագիր է, որը իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է գեղարվեստական և մշակութային մեկնաբանության միջոցով իրազեկել, կրթել և ստեղծագործական լույս հաղորդել հասարակության վրա կոռուպցիայի վատ հետևանքների մասին` Հայաստանում և դրա սահմաններից դուրս։
Ծրագրի շրջանակներում Իմփաքթ Հաբ Երևանը նախաձեռնել է կոռուպցիայի դեմ պոստերային արվեստի մրցույթ և ցուցահանդես, որի համադրողն է արվեստագետ Սամվել Սաղաթելյանը: Այս մրցույթի և ցուցահանդեսի շնորհիվ արվեստը դառնում է Հայաստանում տեղի ունեցող կոռուպցիայի դեմ պայքարի մի միջոց:
70-ից ավելի արտիստներ Հայաստանից և ողջ աշխարհից մասնակցեցին այս մրցույթին, և 35-ը ընտրվեցին՝ ներկայացնելու իրենց աշխատանքները վերջնական մրցույթին և ցուցահանդեսին։ Գլխավոր 3 հաղթող պոստերները կհայտարարվեն բացման արարողության ընթացքում` հանրության համար ցուցահանդեսի դռները բացելուց առաջ։
«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» ծրագիրը մեկնարկեց «Մտագրոհ» (Ideathon) միջոցառմամբ: Այն մեկ վայրում էր հավաքել տարբեր ոլորտների ստեղծագործ անձանց՝ միասին ստեղծելու հաղորդագրություններ, որոնք համապատասխան և արդյունավետ կլինիեն Հայաստանի ողջ հասարակության մեջ առավելագույնս ազդեցություն ստեղծելու համար։ Գաղափարները հավաքվեցին, քննարկվեցին և վերջնականացվեցին՝ ծրագրի հետագա նախագծերում օգտագործվելու համար։ Նրանցից են՝
«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» ծրագրի ֆեյսբուքյան էջ
Ծրագրի պաշտոնական տեսանյութ
Պոստերային արվեստի մրցույթ և ցուցահանդես
Կոմիքսներ Էյվա արվեստների հիմնադրամի կողմից
Արմքոմեդի սկետչ
Երգիծական ելույթ Սերգեյ Սարգսյանի կողմից՝ Եվրոպայի օրվա շրջանակներում
Թեդ էքս ելույթներ (շուտով)
Տեսանյութ-հաղորդագրություններ՝ պոստերների արտիստների կողմից (շուտով)
Ցուցահանդեսի մանրամասներ․
Ամսաթիվ և ժամ՝ հոկտեմբերի 20-ին 17:00-ին` Պաշտոնական բացում (մուտքը միայն հրավերով)
20-ին 19:00-ին` Մուտքի բացում հանրության դիտման համար
Վայր` ՀԲԸՄ ցուցահանդեսների սրահ (Մելիք-Ադամյան 2/2, Երևան)
Միջոցառման գործընկեր՝ Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)
Մասնակից արվեստագետների քանակը՝ 35
Ցուցադրվող պոստերների քանակը՝ 64
Տևողությունը և ժամերը՝ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2017 թվականի նոյեմբերի 19-ը, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին ժամը 15։00-ից 19։00-ը։
Մուտքն ազատ է:
Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք գրել Անի Բաբումյանին (ani.baboomian@impacthub.net) կամ զանգահարել +374 99 573637 հեռախոսահամարով: