«Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» միջազգային առաջին գիտաժողովը

  • 24-10-2017 10:00:00   | Armenia  |  
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում 2017 թվականի հոկտեմբերի 23-ից 26-ը կանցկացվի «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» միջազգային առաջին գիտաժողովը:
 
Գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին ժամը 10:00 ինստիտուտի նիստերի դահլիճում (Ալեք Մանուկյանի 11, երրորդ հարկ):
 
Գիտաժողովին մասնակցում են 10 երկրների 77 մասնակիցներ՝ 56 գիտական հոդվածներով, որոնք նվիրված են ֆիզիկական դաստիարակության, սպորտային մարզումների, ադապտիվ և վերականգնող ֆիզիկական կուլտուրայի, առողջ կենսակերպի հոգեբանական խնդիրների լուսաբանմանը:
 
 
 
 
  -