Sputnik Արմենիա. «ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը» թեմայով
24-10-2017 12:00:00 | Armenia |
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան – Քիշնև տեսակամուրջ `«ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը» թեմայով:
2017 թ. նոյեմբերին Բրյուսելում տեղի կունենա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որտեղ նախատեսվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը:
Հաշվի առնելով, որ Մոլդովան ԵՄ-ի հետ նման համագործակցության մեծ փորձ ունի, համապատասխանաբար, տեսակապի ընթացքում Մոլդովայի մասնակիցները կներկայացնեն նմանօրինակ փաստաթուղթ ստորագրելու բացասական և դրական կողմերը: Հայաստանյան մասնակիցներն իրենց հերթին կներկայացնեն իրենց կանխատեսումներն ու սպասելիքները։
Տեսակապի մասնակիցները Երևանից.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Մոլդովա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Հայկ Բաբուխանյան,
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյան,
«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի նախագահ Արման Ղուկասյան