Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կկայանա «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը։ Կներկայացվեն հայ և եվրոպացի կոմպոզիտորների երգչախմբային ստեղծագործությունները։ Դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան
Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։