«Տեսակետ»․ Ասուլիս «Նոյեմբերի 26-ին՝ Տեղեկատվության համաշխարհային օրվան ընդառաջ»
24-11-2017 11:00:00 | Armenia |
Նոյեմբերի 24-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Լիանա Դոյդոյանը և «Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանը: Թեման՝ «Նոյեմբերի 26-ին՝ Տեղեկատվության համաշխարհային օրվան ընդառաջ: Պաշտոնական տեղեկատվության մատչելիությունը. որքանո՞վ է անհրաժեշտ և թափանցիկ: Տեղեկատվության ազատության մասին օրինագծի շուրջ զարգացումները. վիճահարույց կետեր: Հնարավո՞ր է արդյոք սահմանափակել տեղեկատվության հասանելիությունը, և ինչո՞վ են տարբերվում այսօրվա մոտեցումներն ավանդական գրաքննությունից»:
«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ