«Ամանորը Նազարի մոտ-2».փոքրիկների շրջանում սեր սերմանելով դեպի թատրոնը

  • 22-12-2017 14:00:00   | Armenia  |  

Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում ներկայացնում է նոր մանկական ամանորյա կատակերգություն: Հաշված օրերից «Բոհեմ» թատրոնում կտիրի տոնական տրամադրություն.հայկական հեքիաթի հերոսները կայցելեն Քաջ Նազարին ու Ուստիանին: «Ամանորը Նազարի մոտ-2» ներկայացումը դեկտեմբերի 22-26-ը և հունվարի 3-7-ը օրական երկու-երեք անգամ կցուցադրվի փոքրիկ հանդիսատեսի համար: 
 
Սկիզբը՝ Դեկտեմբերին՝ 14:00,16։00։
Հունվարին՝ 16։00։Հասցե՝ Բաղրամյան 3 (Գրողների միության շենքում)
 
 
«Ներկայացման երգերի բառերի և երաժշտության հեղինակը Նարեկ Դուրյանն է: Ներառված են նաև ինտերակտիվ հատվածներ. երեխաներն անմիջական մասնակցություն կունենան ներկայացմանը: Բեմադրությունն ուսուցողական բնույթի է, երեխաները բավականին հետաքրքիր ինֆորմացիա կստանան հայի, հայրենիքի և այլ հարցերի շուրջ»,-նշում է թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը: 
Դերերում հանդես են գալիս Թամարա Պետրոսյանը, Աշոտ Քարտաշյանը, Շուշան Սահակյանը, Թելման Առաքելյանը, Տաթև Միրումյանը, Գարիկ Միրզոյանը, Արտակ Մանուկյանը, Սիրանուշ Յիրիկյանը: 
Հատկանշական է, որ «Բոհեմ»-ն այս ներկայացմամբ փորձում է փոքրիկների շրջանում սեր սերմանել դեպի թատրոնը: «Ամեն բան արվում է, որ ապահովվի երեխաների հեքիաթն ու իրենց հետագան մեզ հետ շարունակվի»,-հավելում է Քրիստինա Հովհաննիսյանը:
 
http://www.toms.am/am/ticket/2849
  -