Sputnik Արմենիա.«Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում 2017» ամենամյա հինգերորդ մրցանակաբաշխության ամփոփիչ մամուլի ասուլիսը
15-12-2017 12:00:00 | Armenia |
Դեկտեմբերի 15-ին ժամը 12:00-ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Սպառողների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանի «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում 2017» ամենամյա հինգերորդ մրցանակաբաշխության ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կհայտարարվեն 10 անվանակարգերի «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում 2017» կոչմանն արժանացած ապրանքանիշերը, նրանց ներկայացուցիչներին կհանձնվեն հավաստագրեր: Կանցկացվի նվերների խաղարկություն առցանց քվեարկության մասնակիցների համար: