Կոնֆերանս «Կանայք գիտության և հետազոտական ասպարեզում» թեմայով

  • 19-01-2018 10:00:00   | Armenia  |  
Հունվարի 19-ին, ժամը 10-ի ԹՈՒՄՈ կենտրոնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է «Աղջիկները գիտության մեջ» թեմայով կոնֆերանս :
 
Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի կողմից բնութագրվել  է §Ազգային առաջնհերթություն¦  և  համարվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գերակայություն, որի գագաթնաժողովը կանցկացվի Երևանում սույն թվականի հոկտեմբերին:  Այդ հավասարությունը նախ դրսևորվում է կրթութան մեջ: Շատ հաճախ, ուսանողների կողմնորոշումը պայմանավորում է  սեռով, անտեսելով  անհատական կարողությունները և ձգտումները:
Այս առումով, Բարձրագույն կրթության բնական գիտությունների ֆակուլտետների ֆեմինիզացիան արդի      խնդիր է ինչպես Ֆրանսիայում այնպես էլ Հայաստանում : Կանանց ավելի լայն ինտեգրումը գիտակհետազոտական ոլորտում և տեխխնոլոգիական կարիերայում անշուշտ   հետաքրքրություն է ներկայացնում գիտական մեծ ներուժ ունեցող Հայաստանի համար, որտեղ ուսանողության գերակշիռ մասը կանայք են:
Երևանում, գիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում նշանակալի հաջողությունների հասած կանայք կխոսեն իրենց աշխատանքային գործունեության, հավասարության սեփական պատկերացումների մասին, կառաջարկեն հետագա աշխատանքային գործունեության տարբերակներ: Կքննարկվեն ֆրանսական  և հայկական հաջողված պրակտիկաները: Հանդիպման կազմակերպիչներն են  ԹՈՒՄՈ  կենտրոնը, որը պատրաստվում է Երևանում հիմնել նույնատիպ կառույցների համախմբան (կոնվերգենցիայի) կենտրոն  և   Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն այս ուսումանական տարում կբացի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի  նոր ֆակուլտետ:
Լրացուցիչ տեղեկատվության համար կապվել դեսպանության համագործակցության հարցերով կցորդ  տիկին ՖրեդերիկՌենբոլդի հետ՝ frederique.reinbold@diplomatie.gouv.fr:
 
Աշխատանքային լեզուներն են  Ֆրանսերենը և հայերենը, համաժամանակյա թարգմանությամբ
Այն լրատվամիջոցները, որոնք հետաքրքրված են այս միջոցառման լուսաբանմամբ, կարող են հավատարմագրվել՝ զանգահարելով 060 65 19 94 հեռախոսահամարով՝ մինչև հունվարի 18-ը, ժամը 15.00-ը կամ հաստատել իրենց մասնակցությունը հետադարձ նամակով՝ նշելով լրատվամիջոցի անունը, լրագրողների ինքնությունը: 
 
Խնդրում ենք ներկայանալ ինքնությունը հաստատող փաստաթղթով:
 
 
 
 
 
 
  -