«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը

  • 18-01-2018 11:00:00   | Armenia  |  

Հունվարի 18-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելիք «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր փորձագետ Գագիկ Մակարյանը։

 
Հունվարի 18-ին Երևանի ժամանակով ժամը 11:00-ից 12։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
 
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգհարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 1818 9675321 և հայաստանյան 060 351127 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
 
Հաղորդումը վարելու է «Նոյյան Տապանի» հիմնադիր-տնօրեն, փիլ․ գիտ․ թեկնածու Տիգրան Հարությունյանը։
 
 
 
 
 
 
  -