Sputnik Արմենիա. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը
18-01-2018 14:00:00 | Armenia |
Հունվարի 18-ին ժամը 14:00-ին Sputnik Արմենիա միջազգային գործակալությունում կկազմակերպվի ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը:
Արմեն Հայրապետյանը կխոսի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետական պահուստների օտարման միջոցառումների մասին:
Ասուլիսի ընթացքում կներկայացվի և լրատվամիջոցներին կտրամադրվի նաև ազգային պահուստներում իրացման ենթակա տեսաշարը: