Միջոցառում՝ նվիրված Նարեկ Տիգրանի Գասպարյանի ծննդյան 21-րդ տարեդարձին

  • 19-02-2018 12:00:00   | Armenia  |  

2018 թվականի փետրվարի 19-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում տեղի կունենա <<Անմահ Նարեկ 21>> խորագրով միջոցառումների շարք՝ նվիրված Նարեկ Տիգրանի Գասպարյանի ծննդյան 21-րդ տարեդարձին:
 
Ժամանակացույց 12:00-ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇՈՎ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԹ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇԻ <<ՕԼԻՄՊՈՍ>> ԿԹԱՀԱՄԱԼԻՐ (մեկնարկ)
 
13:00-ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ, ԽՆԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ 14:00-ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ, <<ԱՆՄԱՀ ՆԱՐԵԿ>> ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇԻ ՌՈԲԵՐՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
 
Հ.Գ. Նարեկ Տիգրանի Գասպարյանը ծնվել է 1997 թ-ի փետրվարի 19-ին` Երևանում: 2004 թ-ին ընդունվել է <<Օլիմպոս>> կրթահամալիր։ Դպրոցում եղել է սիրված և հարգված աշակերտ ու մշտապես աչքի է ընկել իր երաժշտական ունակություններով։ 2012 թ-ին ավարտելով դպրոցը՝ ուսումը շարունակել է <<Արազի>> դհոլահարների խմբում։ 2015 թ-ի հուլիսի 14-ին ժամկետային զինվորական ծառայության է անցել Մատաղիսի N զորամասում: Նույն թվականի օգոստոսի 8-ին տեղի է ունեցել երդման արարողությունը։ 2016 թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմում իր քաջությամբ աչքի է ընկել նաև Նարեկը, ով դեռ կենդանության օրոք, 2017 թ-ի մարտի 26-ին, ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով։ Քառօրյա պատերազմից հետո՝ շարունակել է ծառայությունը նույն զորամասում: 2017 թ-ի հունիսի 17-ին՝ զոհվել է թշնամու դավադիր գնդակից։ 2017 թ-ի հուլիսի 15-ին Մատաղիսում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ Նարեկ Գասպարյանի: Նույն թվականի նոյեմբերի 17-ին <<Օլիմպոս>> կրթահամալիրում բացվել է դպրոցի հերոս սաներին նվիրված փառքի սրահ: Այդ օրը Նորք-Մարաշի գերեզմանատանը բացվել և օծվել է նաև Նարեկի հուշաքարը: Նարեկ Տիգրանի Գասպարյանը հետմահու պարգևատրվել է նաև ԼՂՀ Նախագահի՝ Արիության մեդալով և բազմաթիվ այլ պարգևներով։
 
Գասպարյաններ +37441858989
 
 
 
 
 
 
 
  -