«Նոյյան Տապան». Ասուլիս՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ

  • 19-02-2018 12:00:00   | Armenia  |  

Փետրվարի 19-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝   Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ։ 

 

Թեման՝ «Գրի և գրքի նկատմամբ  հասարակական  ներկայիս վերաբերմունքը, որքանո՞վ է այսօր պահանջված գիրքը և ո՞րն է նրա դերը,  ժամանակակից գրականության որակն ու բովանդակությունը,  ընթերցանության ընդհանուր պատկերը և ազգային առանձնահատկությունները,  գրքի շուկան և ոլորտին առնչվող պետական, հասարակական և մասնավոր կազմակերպությունների համագործակցությունը, հրատարակչությունների, գրախանութների, գրադարանների ու դպրոցների դերը  ընթերցանության մակարդակի բարձրացման գործընթացում, ոլորտի հրատապ խնդիրներն ու իրավիճակի շտկման ուղիները»։  
 

Բանախոսներն են՝

Վահագն Սարգսյան - «Հայաստան»  հրատարակչություն-տնօրեն

Խաչիկ Վարդանյան - «Բուկինիստ» գրախանութի տնօրեն

Կարինե Հակոբյան - Գրող -  հրապարակախոս

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

 

 

 

  -