«Անդրադարձ». Ժամանակակից հայ գրականության հիմնախնդիրները

  • 19-02-2018 12:00:00   | Armenia  |  
 
Փետրվարի 19-ը` ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում ավանդաբար նշվում է որպես գիրք նվիրելու օր:
 
Ինչպիսի՞ն է արդի հայ գրողի եւ ընթերցողի կապը, ի՞նչ գրքեր են այսօր վաճառվում Հայաստանում եւ ի՞նչ խնդիրներ ունի տեղական գրական շուկան:
 
Ժամանակակից հայ գրականության հիմնախնդիրների շուրջ փետրվարի 19-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը եւ հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
 
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարեւանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88:
 
 
 
  
 
  -