Գարնանային համերգ՝ անվանի մենակատարների ներկայացմամբ

  • 17-03-2018 19:00:00   | Armenia  |  
Մարտի 17-ին` ժամը 19.00,  Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի գեղեցիկ համերգային ծրագիր ՝ գարնանային շունչ հաղորդելով երաժշտասեր ունկնդիրներին։
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան անվանի մենակատարներ, որոնք իրենց երիտասարդ տարիքում հասցրել են գրավել ամենամեծ բեմերը։ Ջութակահար և ալտահար Յուրի Ջիսլինին The Strad ամսագիրը համարում է «իսկապես ռոմանտիկ խառնվածքով վիրտուոզ»: Նա ելույթներով հանդես է եկել աշխարհի շուրջ 60 երկրներում: Այժմ հերթը Հայաստանինն է. հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Յուրի Ջիսլինի կատարողական վարպետությունը։ 
 
Դաշնակահարուհի Սոֆիա Վաշերուկը դաշնամուր նվագում է 4 տարեկանից։ 2008-ին հիմնադրել է Siestango Quartet-ը, որը մասնագիտացել է Աստոր Պիացոլայի գործերի կատարմամբ:
 
Իսկ ջութակահար Յարոսլավ Նադրզիցկիին հայաստանյան երաժշտասերները շատ լավ են հիշում։ 2010 թվականին նա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի: Յարոսլավ Նադրզիցկին իր սերնդի ամենատաղանդավոր երաժիշտներից է: Ելույթ է ունեցել բազմաթիվ երկրներում` ԱՄՆ-ում, Կորեայում, Ավստրիայում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում, Խորվաթիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Լիտվայում, Ֆինլանդիայում: Նադրզիցկին հանդես է եկել Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, Ցյուրիխի սիմֆոնիկ, Համբուրգի ֆիլհարմոնիկ, Սլովակիայի ռադիոյի սիմֆոնիկ և բազմաթիվ այլ անդանի  նվագախմբերի հետ:
 
 
 
  -