Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական 6-րդ մրցույթը` նվիրված Հեղինե Տեր-Ղևոնդյանի 100-ամյակին

  • 17-03-2018 14:00:00   | Armenia  |  
Մարտի 17-ին, ժամը 14:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ կմեկնարկի Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական 6-րդ մրցույթը` նվիրված Հեղինե  Տեր-Ղևոնդյանի 100-ամյակին:
 
 
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են`
 
 ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը /նախագահ/,
 ՌԴ վաստակավոր արտիստ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, 
ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Օհանյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 
Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից քոլեջի դասատու Գայանե Հախնազարյանը:
 
 
 
 
 
  -