«Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն
20-03-2018 15:00:00 | Armenia |
Մարտի 20-ին՝ ժամը 15:00-ին Հայ-Ռուսական համալսարանում կայանալու է «Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Կենտրոնը ստեղծվել է Ճապոնիայի ԱԳՆ «Դրամաշնորհային օժանդակություն ֆունդամենտալ մշակութային ծրագրերին» ֆոնդի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան անմիջական օգնությամբ:
«Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնի բացմանը ներկա է լինելու ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին։