«Նոյյան Տապան».Երջանկությունը մանուկների համար և մանուկների աչքերում. Ներկայացնում են «Բարի մամաները»
20-03-2018 13:30:00 | Armenia |
Մարտի 20-ին ժամը 13:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ երջանկության միջազգային օրվա կապակցությամբ։
Թեման՝ «Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է: Երջանկությունը մանուկների համար և մանուկների աչքերում։ Երբ են նրանք երջանիկ և ինչ է պետք անել նրանց երջանկացնելու համար. Լքված մանուկները և «Բարի մամաները»»։
Բանախոսներն են՝
Մարինա Ադուլյան - «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ
Իրինա Թովմասյան - «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության աջակից - բարերար
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։