Երթ՝ Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալու պահանջով

  • 24-03-2018 14:00:00   | Armenia  |  
Մարտի 24-ին ժամը 14:00-ին Երևան քաղաքում կկայանա «Փոխելու ենք» քաղաքացիական նախաձեռնության երթը՝ Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալու պահանջով։
 
Ս․ Սարգսյանի 10-ամյա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հետընթաց է ապրել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում։ Նրա իշխանության հարատևումը սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը և շարունակաբար արգելակելում է մեր պետության ու ժողովրդի զարգացումը։
 
«Փոխելու ենք» շարժումը, որը միավորել է մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների և այլ քաղաքացիների, կոչ է անում քեզ միանալ երթին։ Երթի նպատակն է իրազեկել հանրությանը Ս․ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հետևանքների վերաբերյալ և հորդորել դուրս գալ փողոց՝ բողոք արտահայտելու բռնապետական համակարգի դեմ։  Երթը կմեկնարկի 14:30-ին Կասկադում՝ Թամանյանի արձանի մոտ։
 
Դարձի՛ր փոփոխության մասնակից։
 
Հարգանքներով,
«Փոխելու ենք» շարժում
 
 
  -