«Նոյյան Տապան». «Եկեք ինձ սպանեք» կարգախոսով բողոքի ակցիա իրականացրած որդեկորույս մոր բողոքները շարունակվում են անտեսվել. Մանրամասն ասուլիսի ընթացքում

  • 23-03-2018 12:00:00   | Armenia  |  

Մարտի 23-ին  ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
 
 
Թեման՝  «Եկեք ինձ սպանեք» կարգախոսով և դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպելու պահանջով, ՀՀ դատախազության առաջ բողոքի ակցիա իրականացրած որդեկորույս մոր բողոքները, հանցագործության մասին հաղորդումները  շարունակվում  են անտեսվել: Մարտի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ կայացած հանդիպման արդյունքները։  Ռուզաննա Ադանալյանի հետագա գործողությունները և իրավապաշտպանի անելիքները»:
 
Բանախոսներն են՝
 
Ռուզան Ադանալյան -  Արտյոմ Ադանալյանի իրավահաջորդ (մայրը)
 
Նինա Կարապետյանց - Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան
 
Արայիկ Պապիկյան -  Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, փաստաբան 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
  -