Ասուլիս՝ «Արգենտինական գինու շաբաթ 2018-ի» միջոցառումների վերաբերյալ
23-04-2018 12:00:17 | Armenia |
Ապրիլի 23-ին, ժամը 12:00-ին, Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը հրավիրում է մամուլի ասուլիսի` ներկայացնելու Երևանում սպասվող «Արգենտինական գինու շաբաթ 2018-ի» միջոցառումները:
Ասուլիսը տեղի կունենա Արգենտինայի դեսպանությունում (Սայաթ-Նովա 32), ներկա կլինեն Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան և դեսպանության Կոմերցիոն բաժնի ղեկավար Գուստավո Դեմիան Մերլոն:
Ցանկացած հարցի դեպքում կարող եք կապվել դեսպանության մամուլի բաժին հետևյալ կոնտակտներով.