«Մեդիա Կենտրոն». «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում

  • 21-05-2018 12:00:00   | Armenia  |  
Մայիսի 21-ին, ժամը 12:00-ին «Մեդիա Կենտրոնում» (հասցե՝ փ․Սարյան, տ․12, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները կազդարարեն «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
 
Ասուլիսի բանախոսներն են`
 
Արամ Փախչանյան՝  «Այբ» դպրոցի տնօրեն,
 
Հայկազն Նավասարդյան՝  ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն,
 
Աշոտ Բլեյան ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն,
 
Ռոբերտ Վարդանյան ՝ «Քվանտ» վարժարանի տնօրեն,
 
Արա Աթայան՝ «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ-ի դասախոս,
 
Սերոբ Խաչատրյան՝  կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս։
 
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միությունը»  ձևավորվել է  ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ուսումնական հաստատությունների և անհատների նախաձեռնությամբ՝ Հայաստանում այլընտրանքային կրթության զարգացման ու կրթական համակարգի բարելավման նպատակով։ Միության գործունեության հիմքը դրվել է կողմերի միջև ստորագրված հռչակագրով։
 
Միության անդամները, լինելով տարբեր մանկավարժական մոտեցումների կողմնակիցներ, համոզված են, որ համագործակցության և գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ամբողջ կրթահամակարգի զարգացմանը:
 
Քննարկումը հասանելի կլինի նաև ուղիղ հեռարձակմամբ Մեդիա կենտրոնի կայքում: 
 
  -