ՀՀ մշակույթի նախարարությունում կստորագրվի համագործակցության հուշագիր

  • 23-05-2018 12:00:00   | Armenia  |  
2018 թվականի մայիսի 23-ին, ժամը 12:00-ին,  ՀՀ մշակույթի նախարարությունում կստորագրվի համագործակցության հուշագիր՝  ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ Կոտայքի մարզի Կարենիս համայնքի միջև՝ մարզի    վարչական տարածքում տեղակայված 5-րդ դարի Սրբոց Առաքելոց եկեղեցական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման վերաբերյալ:
 
Փաստաթուղթը կստորագրեն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և ՀՀ Կոտայքի մարզի Կարենիս համայնքի վարչական ղեկավար Արմեն Բաղդասարյանը: 
 
 
 
  -