«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են իրավապաշտպան Մարինա Պողոսյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը

  • 25-05-2018 10:00:00   | Armenia  |  

Մայիսի 25 -ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է «Քննարկում» հաղորդաշարը։  Հյուրերն են  «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ՝ Մարինա Պողոսյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվելու է  «Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայիս վիճակը և ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը» թեման։ 

Մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։

Հաղորդումը վարելու է  Մարի Պետրոսյանը։ 

 

 

 

 

  -