«Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն» ոչ առևտրային կազմակերպության վերահսկիչ խորհրդի առաջին նիստը

  • 20-06-2018 15:00:00   | Armenia  |  
Հունիսի 20-ին` ժամը 15:00-ին,  Երևանի   «Հայաթ փլեյս Երևան» հյուրանոցում  կանցկացվի  «Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն» ոչ առևտրային կազմակերպության վերահսկիչ խորհրդի առաջին նիստը:  
 
Նիստի ընթացքում կքննարկվեն «Արխանգելսկի տուն» Հայաստանում և «Հայաստանի տուն» Արխանգելսկում բացման, առողջապահության, զբոսաշրջության, բեռնա և ուղևորափոխադրման, տնտեսական զարգացման և այլ հարցեր, կհստակեցվեն համագործակցության ռազմավարական ուղղությունները:
Նիստին կմասնակցեն  տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Արխանգելսկի նահանգապետ  Իգոր Օռլովը, Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը:
 
 
 
 
 
  -