«Մեդիա կենտրոն». «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները»
20-06-2018 11:00:00 | Armenia |
Հունիսի 20-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Բանախոսներն են`
Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Հունիսի 19-ին Ազգային ժողովը ձայների 81 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ կողմ քվեարկեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ քրեական հետապնդում սկսելուն: